ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր պաշտոնավարման տարիներին արցախյան հարցի շուրջ բանակցություններին, ասել է, որ բանակցային գործընթացում Ալմաթիի հռչակագիրն ունեցել է զրոյական դերակատարություն։
Նա հավելել է, որ ույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել, գրում է Panorama.am-ը։
«Զրոյական։ Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել։ Բա եթե այն ժամանակից ամեն ինչը որոշված էր, էլ ինչի՞ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչո՞ւ երեք համանախագահները 5 անգամ հայտարարել են, թե ինչպես գործընթացը կլինի։ Լավ, բա եթե լուծված էր, մենք շահագրգռված էինք բանակցություններին մասնակցել, բա ադրբեջանական կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին մասնակցելու», – ասել է Սերժ Սարգսյանը։
Փաշինյանն արցախյան հակամարտության լուծման հարցում հղում է անում Ալմաթիի հռչակագրին, ասում է՝ 1991 թվականից այս հարցը լուծված էր:
Փաշինյանը 2022–ի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպում կայացավ։ Հանդիպման ժամանակ ՀՀ–ն ու Ադրբեջանը հաստատեցինիրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմաթիի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:






