Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» կազմակերպած անձը ենթարկվել է 80,000 դրամ վարչական տուգանքի։ Այս մասին տեղեկացրել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, հայտնում է Factor.am-ը։
Հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա. Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում իրականացրել է «գենդեր փարթի»՝ օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ՝ ջրվեժը գունավորելու նպատակով։
«Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնաս», – հայտնել էին տեսչական մարմնից։
Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության հատուկ պահպանվող ջրաերկրաբանական հուշարձան, որտեղ օրենքով արգելվում է ցանկացած տեսակի նմանատիպ միջամտություն կամ միջոցառում։






