Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում արված հայտարարություններից մեկին՝ ընդգծելով, որ դրանով լավագույնս արտահայտվում է նախկին նախագահի վերաբերմունքը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։
«Եթե մտածում եք՝ 2021 թվականին մեծ հաճույք էի ստանում 8-10 հանդիպումներ ունենալ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, իհարկե՝ չէ։
Սա ուղիղ մեջբերում է 10 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսից։
Հնարավոր չէ ավելի լավ նկարագրել Ռոբերտ Քոչարյան ֊ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հարաբերությունները, ուղղակի հնարավոր չէ», – գրել է Դավիթ Խուդաթյանը։
Խուդաթյանը, ինչպես և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն, կենտրոնացել է Քոչարյանի ասուլիսի այն հատվածի վրա, որտեղ վերջինս ասում է․ «**Եթե մտածում եք՝ 2021 թվականին մեծ հաճույք էի ստանում 8-10 հանդիպումներ ունենալ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, իհարկե՝ չէ»։
Չախոյանը գրել է․ «Քոչարյանը ատում է հայ ժողովրդին, ատում է Հայաստանը, ասում է՝ հաճելի չէր շփվել ժողովրդի հետ, շրջել Հայաստանով։






