AM
7 Հոկտեմբեր 2025 - 14:54 AMT

Ըստ Քոչարյանի՝ այսօրվա դրությամբ ԱԺ կարող է մտնել 3 ուժ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այսօրվա դրությամբ խորհրդարան կարող է անցնել 3 ուժ:

Խորհրդարանական ընտրություններից առաջ իր շանսերը ՀՀ 2–րդ նախագահը բարձր է գնահատում, հայտնում է Auroranews.am-ը։

«Այսօր երևում է քաղաքական երկու միավոր, որ ՔՊ–ին քիչ զիջելով` կմտնեն ԱԺ. դրանք են` Սամվել Կարապետյանի ստեղծած «Մեր ձևովը» և «Հայաստան» դաշինքը։ Քաղաքական միավորներ, որոնք միասին շեշտակի ավելի են, քան ՔՊ–ն»,- ասել է Քոչարյանը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Քոչարյանի այսհայտարարությանը, ասել է, որ դեռ չի հասցրել դիտել ասուլիսը և չի կարող մեկնաբանություն անել։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։