ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է լուրերը, որոնց համաձայն հոկտեմբերի 7–ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողներ են տուժել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա հայտնել է, որ մեկ զինծառայող աննշան քերծվածքներ է ստացել։
«Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան:
Մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի:
Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, թե հոկտեմբերի 7-ին Մեղրի-Սիսիան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով իբր տուժել է 7 զինծառայող, որոնցից մեկի վիճակը ծանր է։






