Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով երևանցիների մի շարք հարցերին, անդրադրձել է նաև խելացի ժամանակացույցով կանգառներին։
Նա հայտնել է, որ մինչև տարեվերջ մայրաքաղաքում մոտ 40 այդպիսի կանգառ կլինի, որոնք թույլ կտան քաղաքացիներին իրական ժամանակում տեսնել ավտոբուսների ժամանման րոպեները։
Նա պատասխանել է նաև ճարտարապետական տեսքին վնասող կառուցապատումների, քաղաքաշինական նորմերի, ճոպանուղիների մասին հարցերին։






