AM
8 Հոկտեմբեր 2025 - 07:37 AMT

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ընտրացուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը

Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որը նախագահել է վարչության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հաստատվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։ Այն գլխավորում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։

«Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 16-ին։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կարող են ծանոթանալ իրենց տվյալներին ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնի միջոցով, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստրի և ընտրողների ցուցակների բաժիններում։