AM
8 Հոկտեմբեր 2025 - 07:42 AMT

Ղուկասյանը` Փաշինյանին․ Որ Ղուկասյանն է քաղաքապետ, գյումրեցիներին պիտի չշնորհավորե՞ս՝ ամո՛թ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ամոթանք է հնչեցրել գործող իշխանության հասցեին՝ Գյումրիի օրվա առիթով քաղաքի բնակիչներին չշնորհավորելու համար, հայտնում է Aysor.am-ը։

«Այնքան ամոթ է, այնքան խայտառակություն է, որ վարչապետը նմանատիպ մոտեցում է ցուցաբերել, քաղաքի տոնի առթիվ չի շնորհավորել գյումրեցիներին։

Ես էդ մարդուն ի՞նչ ասեմ ․․․․ Այսինքն, ի՞նչ է նշանակում, որ Վարդան Ղուկասյանն է դարձել քաղաքապետ, դու պիտի գյումրեցիներին չշնորհավորե՞ս ․․․ Ասում ես՝ 15 000 ձայն էլ ՔՊ-ն է հավաքել, դրանց գոնե շնորհավորեիր։

Այսինքն՝ ժողովուրդը քո հետևից չի եկել, դրա համար չես շնորհավորո՞ւմ ժողովրդին։

Ամոթ ձեզ, այդքան բան»,- ասել է Ղուկասյանը։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։

Հոկտեմբերի 1–ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»։