AM
8 Հոկտեմբեր 2025 - 08:04 AMT

«ՀայաՔվե»․ Ըստ հուլիսյան հարցման՝ 74 %-ի կարծիքով Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ

«ՀայաՔվե» նախաձեռնությունը հրապարակել է մինչև օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գործարքը` 2025–ի հուլիսին անցկացված հարցման արդյունքները՝ անվանելով դրանք հետաքրքրական։

«Առաջիկայում նոր հարցումները կպարզեն, թե ինչպես է այդ գործարքն ազդել հանրային տրամադրությունների վրա, չնայած դժվար թե արմատական փոփոխություն լինի: Իսկ ահա հուլիսյան հարցման համաձայն` 74 %-ի կարծիքով` Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ:

Նախկին հարցումների համեմատ` տոկոսն էապես աճել է: Դա պայմանավորված է նրանով, որ Ալիևը, պարբերաբար ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը, ցույց է տալիս, որ ինքը շահագրգիռ չէ խաղաղության մեջ:

Օգոստոսի 8-ից հետո ևս նույնն է տեղի ունենում:

Ալիևը վերադարձավ Բաքու և շարունակաբար խոսում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու, բանակի կրճատման, միջանցք տալու, ադրբեջանցիներին ՀՀ-ում բնակեցնելու պահանջների մասին»,-ասվում է հայտարարության մեջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ ռաջնորդ