Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է 8985 ամուսնություն, որը նախորդ տարվա 10,405 գրանցված ամուսնության համեմատ նվազել է 13․6%-ով։
Միաժամանակ 4․5%-ով ավելացել է հանրապետությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը։ Հանրապետությունում 2025-ի հունվար-օգոստոսին գրանցված 1000 ամուսնության հաշվով արձանագրվել է ամուսնալուծության 354 դեպք` նախորդ տարվա հունվար-օգոստոսին արձանագրված 292-ի համեմատ, հայտնում է Factor.am-ը։
ՀՀ-ում նվազել է նաև ծնելիության թիվը։ 2025 թվականի հունվար-օգոստոսի ամիսներին հանրապետությունում ծնվել է 20 437 երեխա. այս թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.3 տոկոսով․ 2024-ի նույն ժամանակահատվածում ծնվել է 21 821 երեխա։ Միաժամանակ ավելացել է մահացածների թիվը:
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 17,210 մարդ է մահացել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մահացել է 17,072 քաղաքացի։






