AM
8 Հոկտեմբեր 2025 - 10:41 AMT

Վաղարշապատի ընտրություններում Սևակ Խաչատրյանը կգլխավորի «Հաղթանակ» դաշինքը

ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր և ՀՀԿ նախկին անդամ Սևակ Խաչատրյանը հայտարարել է, որ գլխավորելու է «Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու առաջիկա ընտրություններում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ վաղարշապատցիներ, շնորհավորում եմ բոլորիս Էջմիածնի 2710 ամյակի առթիվ:

Հայտնում եմ, որ 2025 թ. նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին գլխավորելու եմ «Հաղթանակ» դաշինքը: Եկել է հաղթանակների ժամանակը»,–գրել է նա։

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։ Այն գլխավորում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կարող են ծանոթանալ իրենց տվյալներին ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնի միջոցով, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստրի և ընտրողների ցուցակների բաժիններում։