Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։
Այցի ընթացքում նախարարը տեղում ուսումնասիրել է ՔԿՀ-ի պայմանները՝ դիտարկելով խցերը, գրադարանը, մարզասենյակը, հանգստի սենյակները և այլ ենթակառուցվածքներ։
Նա նաև այցելել է կարանտինային մասնաշենք և ծանոթացել կարճատև ու երկարատև տեսակցությունների սենյակների, ինչպես նաև մանկական խաղասենյակի պայմաններին։
Նախարարը զրուցել է դատապարտյալների հետ՝ լսելով նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկները։
Նշվում է, որ Արդարադատության նախարարությունը հետամուտ է քրեակատարողական ոլորտի բարեփոխումների լիարժեք իրականացմանը։






