Օրեր առաջ Onex ընկերությունը հայտարարել է աշխարհում եզակի և առաջինը Հայաստանում Onex Drive Thru-ի գործարկման մասին։
Ընկերության համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանն իր խոսքում անդրադարձել է Onex Drive Thru-ի գաղափարին և լուծող խնդիրներին։
«Հասցեի ընտրությունն այս պարագայում ամենաերկարն է ստացվել, փնտրում էինք տարածք, որը պետք է լիներ առանձին երթուղիով, Երևանի հիմնական մայրուղիների վրա։

Եվ ահա, հունիս ամսին մեր առաջարկը` իրենց համապատասխան կայաններում Onex Drive Thru գործարկելու համար ստացավ հավանություն մեր գործընկեր Ֆլեշ ընկերության կողմից:
Նշեմ, որ այս տարի լրանում է Ֆլեշ ընկերության 30-ամյակը և Օնէքս ընկերության 10-ամյակը, երկու ընկերություններն էլ այս տարիների ընթացքում ունեցել են շարունակական նորամուծություններ սպասարկման ոլորտում և այդ նորամուծություններից մեկն էլ այս կոնցեպտն է՝ Ծովակալ Իսակով 7/7 հասցեում, Ֆլեշ բենզալցակայանի հարևանությամբ։

Այսպիսով հաճախորդները կկարողանան միևնույն վայրում ստանալ առաքանիներ առանց մեքենայից դուրս գալու և ցանկության դեպքում նաև լիցքավորել մեքենայի վառելիքը, ինչը կխնայի նրանց ժամանակը։
Ավելացնեմ, որ այսքանով Onex Drive Thru-երի գործարկումը չենք եզրափակում, շուտով կլինեն նոր հասցեներ, կրկին բանուկ փողոցներում և պողոտաներում», – իր խոսքը եզրափակել է Սամվել Մարտիրոսյանը։

Ինչպես է աշխատում Drive Thru համակարգը․
– Սքանավորում եք բարկոդը տերմինալի միջոցով
– Ավտոմեքենայով մոտենում եք պատուհանին և ստանում առաքանին
– Շարունակում ճանապարհը՝ առանց մեքենայից իջնելու
Մանրամասներն կարելի է ծանոթանալ կայքում։






