Հոկտեմբերի 12-ին «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում Երևանի փողոցներով կշարժվի ուրախ ու երաժշտությամբ լցված ավտոբուսը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Դիջեյների ելույթները, պարերը և բարձր տրամադրությունը կփոխանցվեն ուղևորներին և բոլոր անցորդներին՝ ստեղծելով իսկական շարժվող տոնակատարություն։
Երթուղին կմեկնարկի Մատենադարանից ժ. 17:00–ին, երկրորդ կանգառը կլինի Կասկադում ժ. 19:00, իսկ ավարտը՝ ժ. 21:00–ին Հանրապետության հրապարակի հարակից փողոցում:
Հոկտեմբերի 12-ին՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ծրագրով Դիանա Աբգարի անվան զբոսայգում ժամը 13:00-22:00-ն կկայանա ռոք համերգ։ Տարբեր ժանրերի համերգներ են նախատեսված նաև քաղաքի տարբեր մասերում, իսկ եզրափակիչ համերգը կլինի երեկոյան՝ Հանրապետության հրապարակում՝ երգելու է Թաթա Սիմոնյանը։






