Կոլյա Միքաելյանն ազատվել է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 9–ի նիստում։
Որոշումն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի ցանկում, հայտնում է Sputnik Արմենիան։
Միքաելյանին կփոխարինի Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը` ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին։
Կոլյա Միքաելյանը Վայոց Ձորի մարզպետ էր նշանակվել 2023 թվականի դեկտեմբերին։ ՀՀ կառավարության նախորդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա վստահեցրել էր, որ պաշտոնից ազատվելու մասին sms չի ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Միքաելյանն ասել էր, որ ինքն ամեն ինչի պատրաստ է, այդ թվում` կարող է նաև պաշտոնից հեշտությամբ հրաժարվել։






