«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է 34 պատգամավոր։
Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը վերադարձրել է ձևաթուղթը՝ 28 ստորագրությունով։
«Ինչպես հայտարարվել էր Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության սեպտեմբերի 26-ին կազմակերպած լսումներին՝ այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վերադարձրել է մեզ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններով
Նա ընդգծել է, որ հունիսի 7-ից ի վեր այս նախաձեռնությանը միացել են արդեն 34 պատգամավոր»,–գրել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վարչապետի իմպիչմենթի նախագծին կցելու համար։
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը:






