Գլխավոր դատախազությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը ուղարկել է ստուգման։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Radar Armenia-ն։
Խոսքը Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քաղաքապետի հայտարարության մասին է։
«Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ուսումնասիրվում է։ Այն ուղարկվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ստուգման նպատակով»։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ղուկասյանն ասել է․ «Գյումրու ընտրություններում պարտվել եք, օր ու գիշեր Գյումրիի մասին եք խոսում։ Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել։ Բոլոր լրագրողները տեսել են, ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Դեպքեր են եղել, երբ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել»։






