ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Այդ մասին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետը։
Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել հոկտեմբերի 8–ին՝ մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
Նա Բրյուսելից Դուշանբե կմեկնի հոկտեմբերի 9–ին։






