AM
9 Հոկտեմբեր 2025 - 12:35 AMT

Փաշինյանն ու Ֆրիդենը կարևորել են ՀՀ-Լյուքսեմբուրգ տնտեսական կապերի խորացումը

Բրյուսելում ընթացող «Համաշխարհային դարպասներ» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ հատկապես շեշտելով առևտրատնտեսական ոլորտում կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Նրանք նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդման կարևորությունը։