AM
9 Հոկտեմբեր 2025 - 14:14 AMT

Rambalkoshe-ի DZEN աուդիովիզուալ փառատոնը՝ ԴիջիԹեքի շրջանակում․ 3 օր անդադար երաժշտություն և ցուցահանդեսներ

Rambalkosheժամանակակից արվեստի թանգարանն ու ԱՏՁՄ-ն, INECO-ի հետ միասին, հոկտեմբերի 10-12-ը հրավիրում են բոլորին DZEN աուդիովիզուալ փառատոնին, որը կկայանա խոշորագույն տեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք 2025»-ի շրջանակում, Մերիդիան էքսպոյում։

Փառատոնի շրջանակում 3 օր շարունակ երաժշտությունը չի դադարելու, զուգահեռ նաև ցուցահանդեսներ են լինելու․ 5 սթէյջ, 100-ից ավելի արտիստ, և այս ամենը՝ անվճար։

Մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես գրանցվել ԴիջիԹեքի պաշտոնական կայքում, ստանալ QR կոդ և գալ՝ վայելելու։

Փառատոնի շրջանակում ելույթ են ունենալու Տիգրան Համասյանը, Murcof-ը Բարսելոնայից, D.Tiffany-ն, Beka Gochiashvili-ն, Արտո Թունջբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը և բազմաթիվ այլ արտիստներ։

Ամբողջական ցանկին և ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Rambalkoshe-ի էջում։