AM
9 Հոկտեմբեր 2025 - 14:36 AMT

Մկրտչյանն ու Փալոնը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային հարցեր

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի հետ։ Այս մասին տեղեկացրել են Վաշինգտոնում գտնվող ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Մկրտչյանը իր երախտագիտությունն է հայտնել Ֆրենք Փալոնին՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապված հարցերը մշտապես առաջնահերթ պահելու և տրամադրված շարունակական աջակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ ընթացիկ օրակարգը, ինչպես նաև գործընկերության խորացման ու ամրապնդման հնարավոր ուղիները։

Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ, քննարկել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, մասնավորապես ՀՀ-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրերի և TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը։