«Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը (կալանքը) փոխվել է։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Աննա Մանթաշյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Վերաքննիչ դատարանը նշանակել է տնային կալանք, 5 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք»,-նշել է Մանթաշյանը։
Ըստ նրա՝ դատարանն իր որոշման մեջ որպես իրատեսական է դիտարկել միայն գործի ընթացքին խոչընդոտելու վտանգը՝ ընդգծելով, որ այդ ռիսկն առկա է, մինչդեռ փախուստի և նոր հանցանք կատարելու հավանականությունը դատարանը համարել է անհիմն։
Պաշտպան Աննա Մանթաշյանը նաև տեղեկացրել է, որ գնդապետ Մախսուդյանի առողջական վիճակը վատթարացած է՝ մասնավորապես ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով։ Նրա խոսքով՝ այս առողջական խնդիրն առկա է եղել դեռևս կալանավորումից առաջ, և նախատեսվում էր վիրահատական միջամտություն, սակայն իրավիճակի զարգացումները թույլ չեն տվել այն իրականացնել։
Իշխանությունը բռնազավթելու մեղադրանքով կալանավորվել է 18 անձ, որոնց թվում են նաև Բագրատ սրբազանը և գնդապետ Մախսուդյանը։






