Հայաստանը ողջունել է Գազայում հրադադարի համաձայնագիրը, որը նաև նախատեսում է պատանդների ազատ արձակում։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ X-ի միկրոբլոգում։
«Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի համաձայնագիրը, որը նաև ապահովում է պատանդների ազատ արձակումը և մարդասիրական օգնության ազատ մուտքը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջնորդների անխոնջ ջանքերի շնորհիվ։
Հուսով ենք՝ համաձայնագիրը կնպաստի երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում»,-ասված է ԱԳՆ գրառման մեջ։
Իսրայելն ու ՀԱՄԱՍ‑ը համաձայնության են եկել խաղաղ ծրագրի առաջին փուլի շուրջ, որը ենթադրում է հրադադար, պատանդների ազատում ու Իսրայելի բանակի որոշակի հետքաշում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչը հաստատել են հակամարտող կողմերը։
Հանդիպումները տեղի են ունեցել Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում՝ որպես միջնորդներ հանդես էին գալից Քաթարը, Եգիպտոսը և Թուրքիան։






