AM
10 Հոկտեմբեր 2025 - 08:20 AMT

Ասրյանը գնահատել է բանակային զորամիավորման աշխատանքները ՝ մատնանշելով խնդիրները

Հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում, որտեղ հանդիպում է անցկացրել հրամանատարական և զորամասերի սպայական կազմերի հետ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են վերջին շրջանում իրականացված աշխատանքները։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով և պատվոգրերով։