Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «կալուգեցի Սամոյի մանկամիտները իրենց ձևով նաև տգետ են, կեղծիք են տարածում՝ անգամ թվերը չկարողանալով կարդալ»։
«Նկարիս վրա գրված է 2011, գրել են 2017։ Հոպարի բուլկին անգամ թվերը կարդալ չգիտի, բայց 1000 հատ գործարան է ուզում սարքել։
Մանկամիտ տգետներին բացատրեք, որ իմ ասելիքը ուղիղ իրենց ճակատին եմ ասում, ոչ իրանց նման ֆեյքերի կարիք ունեմ, ոչ էլ իրանց նման ժողովրդից, պետությունից միլիոններ եմ քերել»,–գրել է նա։






