Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերում ասել է, որ ցրտահարություն չի սպասվում, սակայն որոշ լեռնային շրջաններում կգրանցվի մինչև -2 աստիճան։
Նա հավելել է, որ առաջիկա 10 օրում հովտային և նախալեռնային հատվածներում գիշերային ժամերին սառնամանիք չի գրանցվի։
Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային գոտիներում, հոկտեմբերի լույս 11-ի գիշերը, նաև հաջորդող օրերին առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև 0․․․-2 աստիճան ցրտի։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ հանրապետության տարածքում` հոկտեմբերի 11-ին, 12-ի գիշերը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 10-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-11-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևանում՝ hոկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։






