ԱՊՀ երկրների ղեկավարները «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման մասին որոշում են ընդունել:
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրված փաստաթղթերի 13–րդ կետով նշվում է «Անկախ Պետությունների Համագործակցություն+» ձևաչափի ստեղծման մասին» որոշումը, գրում է Sputnik Արմենիան։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում գնահատել է նոր ձևաչափի գաղափարը։
«Գաղափարն ինքնին շատ օգտակար է։ Կախված նրանից, թե ինչ օրակարգ է քննարկվելու այս կամ այն նիստում, կարելի է ակնկալել այս կամ այն պետության մասնակցությունը»,–ասել է նա։
Նույն գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրները որոշում են կայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը տրամադրել դիտորդի կարգավիճակ՝ ավելացնելով համագործակցության շրջանակը։
ԱՊՀ երկրների նեղ կազմով գագաթնաժողովը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ։ Մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։






