Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, հոկտեմբերի 10-ին րապարակել է վճիռը Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով։ Վերջինս դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Դատարանը Վահանյանին նաևզրկել է մայորի զինվորական կոչումից՝ որպես լրացուցիչ պատժամիջոց, հայտնում է «Հետքը»։
Նշվում է, որ հենց այս օրը՝ 2020–ի հոկտեմբերի 10-ին, հակառակորդը հարձակում էր իրականացրել Խուռհատ սարի ուղղությամբ, որտեղ տեղակայված էր 5-րդ գումարտակը՝ հիմնականում նորակոչիկներից կազմված։ Վկաների ցուցմունքների համաձայն՝ Վահանյանը լքել է դիրքը, հեռացել մեքենայով՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը, պատճառաբանելով, թե վիրավոր է։
Դատարանը Վահանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասով (մարտի դաշտը լքելը) և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառայողական դիրքի չարաշահում՝ ծանր հետևանքներով), պատիժները մասնակի գումարելով՝ նշանակվել է 16 տարվա ազատազրկում։
Սակայն դատարանը հաշվի է առել Վահանյանի նախաքննության փուլում փաստացի կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ 4 տարի, 1 ամիս և 26 օր, որը կհաշվանցվի ընդհանուր պատժից։ Այդպիսով, Վահանյանին մնացել է կրելու 11 տարի, 10 ամիս և 4 օր ազատազրկում։






