AM
10 Հոկտեմբեր 2025 - 15:09 AMT

Ավինյան․ Նուբարաշենի հրդեհը դիտավորություն է, դիմել եմ ԱԱԾ և ՆԳՆ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Նուբարաշենի տարածքում բռնկված հրդեհը դիտարվորություն է։

«Բռնկված հրդեհը դիտավորություն է ու դիմել եմ ԱԱԾ տնօրենին և ՆԳ նախարարին»,-ասել է նա։

Նա հավելել է, որ հրդեհի հետ կապ ունեցած որևէ անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։

Ավինյանը նաև տեղեկացրել է, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, սակայն ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ հիմա։

Հոկտեմբերի լույս 10–ի գիշերն աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, Երևանի տարբեր հատվածներից երևում էր բարձրացող ծուխը։ Ավելի ուշ հայտարարվեց, որ հիմնական օջախը մարվել է։