Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ Լևոն Կասյանն ազատվել է պաշտոնից։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Լևոն Կասյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով Գևորգ Ղոնյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում։






