Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Panorama.am-ը։
Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախօրեին հայտարարել էր, որ աղբավայրում բռնկված հրդեհը դիտավորություն է։ Նա ասել էր, որ ինքը խոսել է ԱԱԾ տնօրենի, ՆԳ նախարարի հետ, երաշխավորել է, որ հրդեհի հետ կապ ունեցող ցանկացած մեկը կենթարկվի պատասխանատվության, այս դեպքը չի կարող մնալ անպատասխան։ Ավինյանը նաև հայտնել էր՝ միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի ու ելքի ռեժիմները։






