AM
13 Հոկտեմբեր 2025 - 06:38 AMT

Փաշինյանը կմեկնի Եգիպտոս՝ Գազայի ապագայի հարցերով գումարվող գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին:

«Հայաստանի Հանրապետության ղեկավարն, ընդունելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերները, միանալու է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Շարմ Էլ Շեյխ քաղաքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի քան 20 երկրի ղեկավար կմասնակցի Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայանալիք գագաթնաժողովին՝ մասնակցելու Գազայի ապագայի հարցերով գումարվող գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է խաղաղության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, նախագահելու են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին։