AM
13 Հոկտեմբեր 2025 - 07:24 AMT

Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Այցն աշխատանքային է։

Վաշինգտոնն ու Երևանը հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղարությունում ստորագրեցին Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Փաստաթուղթը մանրամասնում է այն ոլորտները, որոնց ուղղությամբ Վաշինգտոնն ու Երևանը պատրաստվում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, ներառյալ՝ «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը»;