«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանիը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ հոկտեմբերի 13–ի ամբողջ օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, սակայն երեկոյան արդեն ցիկլոնը դուրս կգա ՀՀ տարածքից, իսկ հոկտեմբերի 14–ից կրկին կտաքանա՝ 5-8 աստիճանով:
Սուրենյանը հավելել է, որ կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ։
«Մեր ոսկե աշունն իր ամբողջ շքեղությամբ դեռ տևական ժամանակ շարունակվելու է»,- նշել է նա։
Հանրապետության տարածքում՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկն ընկած ժամանակահատվածում կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա հաջորդ օրերին։
Մարզային տարածքներում հոկտեմբերի 13-ին շրջանների մեծամասնությունում կանխատեսվել են տեղումներ, իսկ բարձրադիր գոտիներում տեղումներ կարող են արձանագրվել ձնախառն անձրևի տեսքով։
Քամու ուղղությունը կլինի հյուսիսարևմուտքից՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ հոկտեմբերի 13-ին որոշ շրջաններում քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։
Հոկտեմբերի 13–ին Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի 14-16, իսկ երեկոյան՝ 11-13 աստիճանի սահմաններում։
Հոկտեմբերի 14-17-ը սպասվում են արևոտ և չոր օրեր։






