ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումների ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում բացվում է տարածաշրջանային գործակցության նոր էջL
Նա շեշել է, որ գլոբալ զինաթափման և զենքի չտարածման հարցերն առաջնահերթություն են հանդիսանում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, հայտնում է Արմենպրեսը։
Հովհաննիսյանը նաև ավելացրել է, որ սովորական սպառազինության վերահսկողության ուժեղ և արդյունավետ համակարգը, զուգակցված վստահության ամրապնդման և անվտանգության մեխանիզմների հետ, ունի առանցքային նշանակություն թե՛ միջազգային, և թե՛ տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում։
Հովհաննիսյանը հատուկ ընդգծել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրով արձանագրված առաջընթացը նորից հաստատել է հավատը, որ Հարավային Կովկասում բացվում է խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






