AM
13 Հոկտեմբեր 2025 - 09:50 AMT

ՀՀ կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:

Սա Վալտոնենի առաջին այցն է տարածաշրջան՝ ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակով: Նա կլինի նաև Ադրբեջանում և Վրաստանում։

«Հայաստանում և Ադրբեջանում մեր քննարկումը կկենտրոնանա երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։ Այս տարի կարևոր քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Ֆինլանդիան աջակցում է երկրների ջանքերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար»,- ասել էր Վալտոնենը։