AM
13 Հոկտեմբեր 2025 - 10:15 AMT

Հովհաննիսյան․ Երևանում այնպիսի մթնոլորտ է, որի մասին կերազեն համաշխարհային մի շարք մայրաքաղաքներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Երևանի 2807–ամյակին նվիրված հանդիսություններին, գրել է, որ Երևանում այնպիսի մթնոլորտ է, որի մասին կերազեն համաշխարհային մի շարք մայրաքաղաքներ։

Ըստ նրա՝ «այս ամենը, առաջին հերթին, խաղաղության շնորհիվ է»։

«Վերջին օրերին մեր մայրաքաղաքի տոնի կապակցությամբ Երևանում այնպիսի մթնոլորտ է, որի մասին կերազեն համաշխարհային մի շարք մայրաքաղաքներ:

Եվ այս ամենը, առաջին հերթին, խաղաղության շնորհիվ:

Շնորհավոր տոնդ Երևան,

Եվ կեցցե´ Հայաստանի Հանրապետություն»։

Հոկտեմբերի 11-12–ին Երևանը նշել է իր 2807–ամյակը։ Տոնակատարությունն ուղեկցվել է տարբեր ժանրերի համերգներով և ավարտվել հրավառությամբ։