Վերջին 35 տարում առաջին անգամ, Շարմ էլ Շեյխում անցկացվող «Խաղաղության գագաթնաժողովի» շրջանակում, հանդիպել են Հհ և Պակիստանի ղեկավարները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև զրույցին միացել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Այդ մասին տեսանյութ է տարածել Minval.az–ի Տելեգրամ ալիքը։
Հայաստանն ու Պակիստանը վերջերս են դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Մինչ այդ Պակիստանը չէր ճանաչում ՀՀ–ն։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2025 թ. օգոստոսի 31-ին։
ՀՀ կառավարության ղեկավարը մեկնել է Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։Ավելի քան 20 երկրի ղեկավար կմասնակցի Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայանալիք մասնակցելու Գազայի ապագայի հարցերով գումարվող գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է խաղաղության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, նախագահելու են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին։






