Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է, որ պաշտոնը ստանձնելուց ի վեր ՀՀ իշխանությունները չեն պատասխանում իր զանգերին։
Նրա խոսքով՝ հանդիպումներ են ունեցել հիմնականում սոցապ փոխնախարարի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի հետ, նշված անձինք որևէ կերպ չեն արձագանքում, մինչդեռ կան խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ նորանշանակ նախարարի հետ դեռևս հանդիպում չի ունեցել, առաջիկա օրերին կդիմեն գրավոր։ Միևնույն ժամանակ Իսկանդարյանը կասկածով արձանագրե; է, որ վերջին շրջանում տեսնում են, թե ում հետ է հանդիպում նախարարը;
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։






