«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի հետ միասին են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հայտնում է «Ազատությունը»;
Սուրենյանցը, որն ավելի վաղ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին, նշեց, որ ձևաչափի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում:
«Մենք մեկ միասնական թիմով ենք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ձևաչափային տարբեր մոտեցումներ հիմա քննարկվում են, բայց որ մեր քաղաքական ուժերը գնալու են կոնսոլիդացիայի և խորհրդարանական ընտրություններում մեկ թիմ դառնալու ճանապարհով, հստակ է», – ասել է նա:
Սուրեն Սուրենյանցը նշել է, որ նախկինում իր ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերն այսօրինակ համագործկացության փորձ արդեն ունեն: 2021-26 -ի ՏԻՄ ընտրություններում «Դեմոկրատական այլընտրանքը» և ԲՀԿ-ն ինստիտուցիոնալ դաշինք ունեին, և մի շարք համայնքներում դաշինքներով են մասնակցել:
Խորհրդարանական ընտրությունները ՀՀ–ում անցկացվելու են 2026–ի հունիսին։






