ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի հետ Շարմ Էլ Շեյխում Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում ներկա է գտնվել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը:
Միջոցառման շրջանակում նախարարը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԱԳՆ–ն։
Միրզոյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև Սաուդյան Արաբիայի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի ԱԳ նախարարների և այլ պաշտոնյաների հետ:
Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովին»։ Ավելի քան 20 երկրի ղեկավար է մասնակցել Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում Գազայի ապագայի հարցերով գումարված գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը նախագահել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին։






