ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով կազմակերպված գագաթնաժողովին, ներկա է գտնվել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը:
«Պատիվ էր ԱՄՆ նախագահի կողմից հրավիրվել և մասնակցել Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին»,–գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նա նաև կարճ տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռքսեղմման արարողությունից։
Միջոցառման շրջանակում վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ:
Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է համաձայնագիր, որը վերաբերում է Գազայում ռազմական գործողությունների ավարտին։ Փաստաթղթի տակ ստորագրել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին։
Ստորագրման արարողությունից հետո ելույթներով հանդես են եկել ԱՄՆ և Եգիպտոսի նախագահները։






