Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։
Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»,-գրել է նա:
Մկրտչյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին՝ 26 տարեկանում։
Մկրտչյանը ձերբակալվել էր թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։ Հունիսի 10-ին նա հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին։






