AM
14 Հոկտեմբեր 2025 - 10:05 AMT

«Հայաքվե»․ Իշխանության բոլոր հնարավոր հավակնորդներին պարզապես հնարավոր չէ ազատազրկել

«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ տալու է, սակայն, իշխանության բոլոր հնարավոր հավակնորդներին պարզապես հնարավոր չէ ազատազրկել։

«Փաշինյանի վերարտադրվելը շատ մեծ հարցականի տակ է անգամ այն պայմաններում, երբ նա իշխանության մի շարք հավանական հավակնորդների ազատազրկել է։

Այս ընթացքում հետաքրքրական իրողություն է տեղի ունեցել` ընդդիմադիր դաշտի հատվածավորումը (ֆրագմենտացիան) բերել է մի պարադոքսալ արդյունքի, երբ իշխանության բոլոր հնարավոր հավակնորդներին պարզապես հնարավոր չէ ազատազրկել։ Մեկին բանտարկես, մյուսը դուրս կգա, և այդպես շարունակ:

Փաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ տալու է, նախկինում էլ բազմիցս բանտարկել է ընդդիմադիր առաջնորդներին, նրանք պետք է պատրաստ լինեն այդ փորձությանը:

Սամվել Կարապետյանը, Սրբազան հայրերը, տասնյակ այլ հարգարժան անձինք ազատազրկված են, և նրանք պետք է պատրաստ լինեն ընտրարշավին մասնակցելու նույնիսկ բանտախցից»,-ասվում է հայտարարության մեջ։

2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնելու են հունիսին։