Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենն ասել է, որ ԵԱՀԿ-ում ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը։ Նա այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող կառույցները կփակվեն ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ին, ասաց ԵԱՀԿ գործող նախագահը, հայտնում է Aysor.am-ը։
«Հուսանք, որ այդ գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ավելի ուշ։ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու և ընդլայնելու համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը և ԵԱՀԿ-ն կարողանում են հավելյալ արժեք ստեղծել»,-ասել է ԵԱՀԿ գործող նախարարը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ստորագրել են համատեղ դիմում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող գործընթացների և դրա ենթակառուցվածքների փակման վերաբերյալ։






