ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի մշտական ու ժամանակավոր ցուցադրությունը՝ ներկայանալով նոր գեղարվեստական տեսքով և համապատասխանեցված ժամանակակից չափանիշներին։
Վերաբացումը իրականացվել է «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակն է նպաստել Ստեփան Զորյանի գրական կերպարի հանրայնացմանը, ձևավորել թանգարանային նոր միջավայր, որն ամրապնդում է կապը այցելուների և մշակութային ժառանգության միջև։
«Արդիականացված ցուցադրությունը Ստեփան Զորյանի կյանքի և գործունեության ճանաչման ու բացահայտման նոր հարթակ է հանրության համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։






