AM
14 Հոկտեմբեր 2025 - 14:06 AMT

Ալեքսանյանը` Ամստերդամին․ Գլուխներդ պատին եք տալու՝ դուք էլ, ՀՀ–ն գրոհել պատրաստվող յուրաքանչյուրն էլ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարություններին։

«Տաշիր Սամոյի փաստաբանն ասում է. «Հայաստանին գրոհելու ենք ամեն օր, մինչև նրան ազատ չարձակեն»։

Էնպես չի, որ փաստաբանը նորություն է ասում, բոլորի համար էլ պարզ էր, որ Տաշիր Սամոյի և նրա խմբակի մտադրությունը Հայաստանին գրոհելն է, բայց այնուամենայնիվ՝ էդ ինչի՞ կաթ են էլի խմում էս մարդիկ, որ գալիս են ու դեմքի լուրջ արտահայտությամբ Հայաստանում պատմում, որ պատրաստվում են գրոհել Հայաստանը։

Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տալու, դուք էլ, պարոն փաստաբան, Հայաստանը գրոհել պատրաստվող յուրաքանչյուրն էլ»,- գրել է Ալեքսանյանը:

Ամստերդամն ասել է, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դիմել ԵՄ-ին, ԵԽԽՎ-ին, ՄԻԵԴ-ին և մի շարք միջազգային կառույցների՝ բարձրաձայնելով նրա նկատմամբ իրականացվող, իրենց գնահատմամբ, քաղաքական բնույթի ապօրինի հետապնդման մասին։