Հանրապետության տարածքում` hոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևանում՝ հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +22 աստիճան, գիշերային ժամերին սպասվում է +7․․+9 աստիճան։
Ավելի վաղ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ։






