AM
15 Հոկտեմբեր 2025 - 06:18 AMT

Պապիկյանն ԱՄՆ–ում է․ Պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ գործընկերության շրջանակում ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 13–ին «AUSA» միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։