Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն արժանացել է Ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկի կոչմանը: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, Արկադի Ղուկասյանին դիպլոմը հանձնել է Ակադեմիայի նախագահ, ակադեմիկ Գեորգի Տրապեզնիկովը: Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում կայացած հանդիսավոր արարողությունից հետո Գեորգի Տրապեզնիկովը հայտարարել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ֆիլիալ բացելու Ակադեմիայի մտադրության մասին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: